Երևան

Ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ

Ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիների կողմից ուղղված հարցերին։ Այս անգամ հարց է հնչել, թե ինչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ։ Քաղաքապետն ընդգծել է, որ արվել է 3 հիմնական կարևոր ծրագիր։ 

«Ստեղծել ենք «ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով դուք կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք, և ամենասեղմ ժամկետներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքը և տեղից Ձեզ ուղարկում փաստական տվյալներ»,- նշել է նա։ 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ երկրորդ ուղղությունը վերաբերում է GIS համակարգին, որը ներքին կառավարման համակարգ է և հնարավորություն է տալիս ստեղծել տարատեսակ էլեկտրոնային քարտեզներ, որոնցով կարողանում ենք վերլուծել խնդիրները և արագ լուծում տալ։ 

«Երրորդ ուղղությունն այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն, որը նույնպես ծառայում է քաղաքին և քաղաքի խնդիրների լուծմանը»,- եզրափակել է քաղաքապետը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական