Երևան

Ավանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ

Ավանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ավան վարչական շրջանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ: Շինաշխատանքները նախատեսված են իրականացնել 2026թ. Երևան համայնքի բյուջեով: Եռահարկ շենքն ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով: Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր: Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր:   Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական