Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, շարունակելով երեխաներին ուղղված իր բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, այսօրվանից մեկնարկել է «Ամանորը՝ երեխաների համար» միջոցառումների շարքը, որին մասնակցելու է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 500 երեխա: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երեխաների հետաքրքրությունը պահելու համար, շատ չբացելով փակագծերը, նշենք, որ ծրագրի ընթացքում երեխաներն ընդգրկվելու են տարբեր խաղերում, տոնական ուրախ մթնոլորտում անցկացվող թեմատիկ դասընթացներում»,- հայտնում են գերատեսչությունից: