Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող «Սահակյան Շին» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է, և ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ավարտին զուգընթաց։