Երևան

Տպավորություն էր, որ ինքնաթիռ է, և տուրբիններից մեկը վառվում է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տպավորություն էր, որ ինքնաթիռ է, և տուրբիններից մեկը վառվում է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսի՝ համացանցում շաբաթ օրը տարածված տեսանյութին:

«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Բելգար Կիրակոսյանը նշել է, որ ավտոբուսը ունեցել է տեխնիկական անսարքություն՝ յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչն էլ ծխի պատճառ է դարձել: Վարորդին նկատողություն է հայտարարվել: Ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել դեպի հավաքակայան:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Շատ վախենալու պատկեր էր, այնպիսի տպավորություն էր, որ ինքնաթիռ է, և տուրբիններից մեկը վառվում է»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական