Երևան

Տեղից շարժվելու ժամանակը եկել է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղից շարժվելու ժամանակը եկել է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ վերակառուցված նոր խաղահրապարակը, որի բացումը տեղի է ունեցել երեկ: Խաղահրապարակը գտնվում է Հանրապետության հրապարակի հարակից տարածքում՝ Խաչքարերի պուրակում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ շեշտելով սոցիալական պատասխանատվությունը. «Բիզնես իրականացնելն իր հետ բերում է որոշակի սոցիալական պատասխանատվություն», – հայտնել է նա:

Քաղաքապետը նաև շեշտել է, որ քաղաքապետարանը գործընկերությունը հասկանում է սոցիալական ծրագրերով. «Շատ լավ է գործընկերություն իրականացնել Երևան քաղաքում, շատ լավ է օգտվել բոլոր ենթակառուցվածքներից, որ այս քաղաքը մատուցում է ձեզ, որ ձեր բիզնեսը հարմար իրականացնեք, բայց խնդրում եմ՝ չմոռանալ, որ դուք այս հասարակության ու այս քաղաքի մասնիկն եք»։ Նա նաև նշել է. «Տեղից շարժվելու ժամանակը եկել է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական