Երևան

«Գրին Գրին» էկոկենտրոնն արդեն 2 տարեկան է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Գրին Գրին» էկոկենտրոնն արդեն 2 տարեկան է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․

«Գրին Գրին» էկոկենտրոնն արդեն 2 տարեկան է։ «Գրին Գրինի» թիմի և կամավորների շնորհիվ Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են 155 շաբաթօրյակներ, հավաքվել է 170 տոննա աղբ, 51 տոննա հումք ուղարկվել է վերամշակման և վերադարձել Հայաստանի տնտեսությանը:

Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է բնապահպանական նախաձեռնություններին։ Այդպիսի համագործակցություններից մեկի շրջանակում «Գրին Գրին» կազմակերպությունը ներկայացրեց պլաստմասե կափարիչների մամլիչը, որի կիրառումը հնարավորություն է տալիս վերամշակել պլաստմասե թափոնները և դրանցից ստանալ նոր իրեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական