Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում` Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը` ժամը 01:00-ն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն։
Ավելի վաղ Երևանի մետրոպոլիտենից ևս հայտնել էին այդ օրը մետրոյի աշխատանքային ժամերի երկարացման մասին։