Երևան

Աշխատանքային խորհրդակցություն՝ ձմեռային նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ

Աշխատանքային խորհրդակցություն՝ ձմեռային նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ

Մայրաքաղաքում ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Երևանի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակազմերի հետ:

Բազմաֆունկցիոնալ մեքենաների մեծ մասն արդեն վերապրոֆիլավորվել են: Մասնավորապես՝ կարևորվել է աղի և ավազի խառնուրդը բաշխիչ կայաններից վարչական շրջաններին բաշխելու նպատակային և անխափան գործընթացի ապահովումը:

Հանձնարարվել է քաղաքացիների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով ուշադրություն դարձնել մայթերում, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումներում, աստիճաններին և թեքահարթակներին սառույցի, ինչպես նաև կամրջային կառուցվածքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքների պատշաճ կատարմանը:

Կարևորվել է նաև տնտեսվարողների կողմից ավագանու սահմանած պահանջների կատարումը։ Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական