Երևան

Անակնկալ այցով Շենգավիթ վարչական շրջանում էի․ Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անակնկալ այցով Շենգավիթ վարչական շրջանում էի․ Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․

Անակնկալ այցով Շենգավիթ վարչական շրջանում էի: Մեր այցելությունների նպատակը տեղում խնդիրները տեսնելը, քաղաքացիներին լսելն ու լուծումներ տալն է:

Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը, ինչպես նաև կոմունալ ծառայությունների աշխատանքների կազմակերպումը՝
նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը:

Վարչական շրջանում ձևավորվում են նոր, բարեկարգ բակեր, կառուցվում են ժամանակակից ֆուտբոլի դաշտեր ու խաղահրապարակներ, որոնք լիարժեք կծառայեն իրենց նպատակին միայն այն դեպքում, երբ դրանց նկատմամբ կլինի նաև բնակիչների շարունակական հոգատար վերաբերմունքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական