Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հայտնում են, որ Անդրանիկի 10/1 հասցեում մի քանի օր տևած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վնասված կոյուղագիծը։
«Անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ դադարեցվել է ջրի հոսքը։ Վթարավերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին։
Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը տեղում հետևել է ընթացող գործընթացներին՝ վերահսկելով աշխատանքների կազմակերպվածությունն ու որակը։
Վարչական շրջանի ղեկավարը հետևել է նաև Եռաբլուր տանող ճանապարհատվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։
Աշխատանքների ամբողջ ընթացքը գտնվում է վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի համապատասխան ոլորտի մասնագետների անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո՝ նպատակ ունենալով ապահովել տարածքի պատշաճ բարեկարգումն ու անվտանգ միջավայրը»։