Երևան

«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաները ներգրավված են մայրաքաղաքը մաքրելու գործընթացին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաները ներգրավված են մայրաքաղաքը մաքրելու գործընթացին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մեկ ամիս է՝ մայրաքաղաքի աղբահանությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներով: Դրանք, ի տարբերություն նախկինում շահագործվող աղբատարների, ունեն մի շարք առավելություններ:

Մասնավորապես՝ աղբատարներում աղբաջրերի համար նախատեսված երկու ամբարները բացառում են կեղտաջրերի հոսքը փողոց: Նոր աղբատարներն ավելի հարմարավետ են ու ճկուն, ինչը դրանց մուտքը բակային տարածքներ դարձնում է ավելի դյուրին: Բացի այդ, մեքենաներն ունեն անհրաժեշտ այն բոլոր սարքավորումները, որոնք վարորդների համար ստեղծում են աշխատանքային առավել հարմար պայմաններ: «Howo»-ներում տեղադրված են նաև ներքին հովացման համակարգեր: Եվս մեկ առավելության շնորհիվ վարորդները հնարավորություն ունեն առանց մեքենաներից դուրս գալու աղբը բեռնաթափել ներսից կառավարվող վահանակներով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական