Երևան

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են․ Տիգրան Ավինյան

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են․ Տիգրան Ավինյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել ենք Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։ Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։

Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական