Երևան

Ո՞րն էր իրականացված ամենաբարդ նախագիծը

Ո՞րն էր իրականացված ամենաբարդ նախագիծը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիների կողմից տրվող հարցերին՝ այս անգամ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է եղել ամենաբարդ նախագիծը, որն իրականացվել է այս ընթացքում։ 

Քաղաքապետի խոսքով՝ այդ նախագծերը վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանն են վերաբերում։

«Իրականացրել ենք նմանատիպ ծրագիր Արցախի նրբանցքում, որտեղ կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան։ Այս պահին ընթանում է Արզումանյան 10 և 17 շենքերի խնդիրների լուծումը, ինչպես նաև Վարդաշենում շատ ծանր վիճակում գտնվող երկու շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը»,- ասել է Ավինյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական