Երևան

Քաղաքապետը նախազգուշացրել է և հանձնարարականներ է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետը նախազգուշացրել է և հանձնարարականներ է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախազգուշացրել է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները՝ բոլորը պետք է տեղեկացված լինեն, թե ինչի մասին ենք մենք խոսել այստեղ։ Եթե խոսել ենք օդի որակի մասին և ասել, որ տերև չպետք է վառել, քաղաքապետարանի ոչ մի աշխատակից չի կարող հետո պարզվի, որ տերև է վառում»։

Նա անդրադարձել է նաև վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի որակին. «Եթե ես եկել եմ վարչական շրջան ու ասել, որ խնդիր է եղել, վարչական շրջանի ղեկավարը պետք է ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինքը ինչ գործողություն պետք է անի, ում պիտի նկատողություն տա, ում պետք է աշխատանքից ազատի։ Վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է դա հասկանալ, ամեն ինչ չէ, որ մատով պետք է ցույց տրվի, որովհետև հետո ես պետք է մտածեմ՝ ինչ անել այդ վարչական շրջանում կադրային առումով, և սա վերաբերում է բոլորին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական