Երևան

Քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրին։

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը, խոսելով վերջնաժամկետների մասին, նշել է. «Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը շինթույլտվության պահից սկսած 5 տարին է, որի ընթացքում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցումը»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ կարևորել է օրերս ծրագրի պայմանագրի ստորագրումը. «Շատ բարդ գործընթացներով անցած։ Տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում։ Ոչ միայն քաղաքաշինական խնդիր ենք լուծում, այլև քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք՝ քաղաքը ստանում է հազարից ավելի տեղանոց համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի թանգարանի նոր տարածքներ ու տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք վստահաբար ոչ թե քաղաքապետարանինն են, այլ՝ քաղաքինը։

Ես գիտեմ՝ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ հիշեցնեմ՝ ունենք պայմանագրային որոշակի տրամաբանություն, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա, խնդրեմ մնանք մոտ 70 մլն դոլարի շրջանակներում և դրանից շատ ավելի չանցնենք։

Նախնական 50 մլն-ից դարձրել ենք 70 մլն, խնդրեմ՝ այդ շրջանակներում մնանք, որ և արագ առաջ շարժվենք, և ստանանք որակյալ ենթակառուցվածք»,- ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական