Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրի ներդրմանը։ Ծրագրում ընդգրկված է 184 երեխա՝ յուրաքանչյուր մանկապարտեզում երկուական խումբ։
Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Գևորգ Ղարիբյանը հայտնել է, որ մանկապարտեզների դաստիարակները, օգնականներն ու հոգեբաններն անցել են վերապատրաստում։ Նրա խոսքով, նաև հարցազրույցներ են անցկացվում ծնողների հետ։