Երևան

Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակաբար զարգանում են

Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակաբար զարգանում են

Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակաբար զարգանում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«2025 թվականին նախակրթական գործընթացն առավել արդյունավետ և ժամանակակից ձևաչափով կազմակերպելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 800 միավոր գույք:

Խաղային և մարզական հավաքածուները խթանելու են երեխաների խմբային համագործակցությունը, նպաստելու են թիմային հմտությունների զարգացմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Բացի այդ, 150 համայնքային մանկապարտեզները համալրվել են զարգացնող խաղերով, այդ թվում` դիդակտիկ քարտեր, սեղանի զարգացնող խաղեր, որոնք, ի դեպ,հայկական արտադրության են և հայալեզու»,- հայտնում են գերատեսչությունից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական