Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է, որ Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները ավարտված են՝ 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի դիտողություններ է արել թեքահարթակների ծրագրի վերաբերյալ. «Տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ ընտրելով մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք էր երեք կողմից մոտեցումներով։ Աշխատանքն անելիս ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով պատկերացնում ենք՝ այդ հատվածը ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում, էդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,-շեշտել է նա։