Երևան

Բարդ լուծումներ են լինելու. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բարդ լուծումներ են լինելու. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մարդկային գործոնի ազդեցությունը օդի որակի վրա քիչ է, բայց իրենք այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են անելու։

«Իրականում պետք է հասկանանք, որ շինարարությունը, ավտոմեքենաները և մնացածը ինչ կա ամառվա, գարնան ու աշնան սեզոններին՝ ավելի ակտիվ են, ազդեցություն ունեն։ Բայց եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, ամառվա ամիսներին ավելի վատ վիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ Մարդածին գործոնները ավելի փոքր ազդեցություն ունեն այս երևույթի վրա, սակայն այդ մարդածին գործոնների վրա ճիշտ թիրախային ազդեցության դեպքում 10-15 օրվա ընթացքում կարող է հնարավորություն ունենանք 1.5-2 ամսվա օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենալ»,- ասել է նա։

Խոսելով լուծումների մասին, նա նշել է, որ պետք է քննարկեն ու վերլուծեն. «Բարդ լուծումներ են լինելու, էական սահմանափակումների մասին է, բայց կարծում եմ՝ մեր առողջությունը, երեխաների առողջությունը ավելի կարևոր են, քան հնարավոր սահմանափակումները, որ պետք է մտցնենք 10-15 օրերի ընթացքում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական