Երևան

Օդի որակի հետ կապված լուծումները նաև Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օդի որակի հետ կապված լուծումները նաև Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին։ Նա նշել է, որ երկարաժամկետ լուծումները շատ դեպքերում մայրաքաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։

«Վերջին շրջանում անընդհատ խոսում ենք օդի որակի մասին, և խոսում ենք նաև այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել՝ 2024թ. մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում տեղադրված են մեր սարքերը, որոնք միացված են GIS համակարգին։ 175 սարքից ունենք տվյալներ, և այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ ամենացավալի հարցն այն է, որ խնդիրը բավական բարդ գործոններով է պայմանավորված. «Առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով, նաև այս սեզոնին եղանակային պայմաններով, օդը գալիս և մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե, լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, և մենք խոստացել ենք, որ խոսելու ենք այդ լուծումների մասին։ Դրանք շատ դեպքերում Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների տեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։ Սա երկարաժամկետի մասով է, ինչ վերաբերում է կարճաժամկետին, մոտավորապես հետևյալ վարժությունն ենք արել՝ 10-15 կրիտիկական օր, որոնց մասին տեղեկացված լինենք նախօրոք, եթե ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք, այդ ընթացքում մեր վարչարարությունը կարող է ազդել 45-60 օրվա վրա»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական