Երևան

Գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա

Գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա

«Ակտիվ քաղաքացի» հարթակով երևանցիներն իրենց գնահատականն են տվել վարչական շրջանների, քաղաքային տարբեր կառույցների, ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հարթակի միջոցով տրված գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջաններին հատկացվող ֆինանսական հոսքերի վրա: 

««Ակտիվ քաղաքացի» հարթակը շատ կարևոր է այն առումով, որ քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն հանձնարարականն են, ինչ-որ դուք ստանում եք քաղաքապետից: Որքան քաղաքացիներն ավելի գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից ու որակից, մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,- նշել է քաղաքապետը:  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական