«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ Տիգրան Մեծ պողոտայում և Ագաթանգեղոսի փողոցում օրերս հեռացված փտած, կենսունակության ավարտին մոտ ծառերի փոխարեն նորերն են տնկվել։
Այսուհետև մայթերը կզարդարեն սոսի արևելյան և կարմիր թխկի ծառատեսակները։ Տարածքում առկա է ոռոգման համակարգ, հողախարնուրդն ամբողջովին փոխվել է։