Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարվա ամենածավալուն առողջապահական ցուցահանդես-փառատոնը՝ «Armenian International HealthCare Expo 2025»-ը, տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը՝ «Մերիդիան էքսպո» կենտրոնում: Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավը և «Ցավի բժշկության հայկական միջազգային առաջին համագումարը», որը Հայաստան կբերի պատվիրակների և խոսնակների ավելի քան 52 երկրից։
Մուտքն անվճար է։