Երևան

Ավանում շահագործման է հանձնվել նոր և բարեկարգ հանգստի գոտի․ Տիգրան Ավինյան

Ավանում շահագործման է հանձնվել նոր և բարեկարգ հանգստի գոտի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ Ավան վարչական շրջանում վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել նոր ու բարեկարգ հանգստի գոտի: 

«Նախագծի շրջանակում Իսահակյան թաղամասի այգու տարածքն ազատվել է ավտոտնակներից, փոխարենն այստեղ ստեղծվել է հասանելի և հարմարավետ միջավայր բոլորի համար. տեղադրվել են նստարաններ, կառուցվել են շների համար նախատեսված զբոսայգի, խաղահրապարակներ, վերակառուցվել է ֆուտբոլի խաղադաշտը՝ ապահովելով հանգստի ու ժամանցի հնարավորություններ բնակիչների համար:

Երևանի հ. 52 մսուր-մանկապարտեզում չօգտագործվող պահեստային սենյակների վերակառուցման արդյունքում այստեղ ձևավորվել է ևս մեկ խումբ, ինչը հնարավորություն է տվել ևս 30 երեխայի մանկապարտեզ հաճախել»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական