Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է մայրաքաղաքի շենքերի թարմացման և բակերի վերականգնման աշխատանքների ընթացքը։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Շենքերի արտաքին տեսքը, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, էականորեն թարմացվում է։ Դրանց լվացումը, ներկումը, լուսավորումը կտրուկ փոխում են ամբողջ քաղաքի ընկալման ձևը։
Կենտրոնից սկսել ենք, և ուզում եմ մյուս վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը ևս սևեռել նման աշխատանքների վրա, որոնք իրականում միջավայրը փոխող աշխատանքներ են»։
Ըստ Ավինյանի՝ առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել շենքերի վիճակին, տեսքին, գույնին և մաքրությանը. «Մենք ունենք ահռելի ծավալի քանդման աշխատանքներ տարբեր շենքերի ֆասադային հատվածներում։ Պարտադրում ենք տնտեսվարողներին վերացնել ինքնակամ կառուցված ֆասադները և վերականգնել շենքերի նախնական տեսքը»։