Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է կառուցապատողների կողմից փոշեկլանիչ ցանցերի տեղակայման և շինհրապարակների կահավորման հարցերին։ Նա նշել է, որ շուտով ավագանին նոր կարգավորումներ է ընդունելու։
«Մենք տարբերակված մոտեցում ենք ցուցաբերելու այն կառուցապատողների նկատմամբ, որոնք պատշաճ կերպով իրականացնում են իրենց կահավորումը, ցանցերի և օդի որակի չափիչ սարքերի տեղադրումը։ Այն կառուցապատողները, որ մտածում են՝ սա ավելորդ ծախս է, շուտով կտեսնեն, թե որն է իսկական ավելորդ ծախսը։ Հաջորդ տարի կգաք՝ կտեսնեք, որովհետև ասացինք, ասացինք, ասացինք… Էս կետը եկավ։ Դեկտեմբերին կընդունվեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապված են լինելու կառուցապատողների պարտաճանաչության հետ», – ասել է նա։