Երևան

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով», – հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա որպես օրինակ բերել է Ճամբարակում խոշոր հրդեհները։ «Իհարկե, խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են, այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքարում ենք», – ասել է նա։

Ավինյանն անդրադարձել է նաև բակերում տերևներ վառելու ավանդույթին. «Շատերդ տեսել եք կողքի բակում կամ մեր բակում ինչ-որ մեկին, որ հավաքում է տերևներն ու աղբը և վառում է։ Սիրելի երևանցիներ, փոքրիկ տերևների ու «աղբի վերամշակման գործարանները» ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր միջավայրը, թունավորում են երեխաներին», – ասել է նա։ Ըստ Ավինյանի՝ այդ ամենի արդյունքում թունավորվում է շրջակա միջավայրը, և այդ թույնը, որի տոքսինները օդում երկար ժամանակ են մնում, 3–5 անգամ ավելի վտանգավոր է, քան շինարարական փոշին։

Նա կարևորել է խնդրին նաև օրենսդրական լուծումներ տալը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական