Երևան

Թվերը խոսուն են, շտապօգնության ծառայության որակը էապես բարձրացել է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թվերը խոսուն են, շտապօգնության ծառայության որակը էապես բարձրացել է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում շտապբուժօգնության ծառայության որակին՝ նշելով, որ վերջին տարիներին այն էականորեն բարձրացել է։ Ըստ նրա՝ այդ մասին են վկայում ինչպես մարդկանց մեկնաբանությունները, այնպես էլ ցուցանիշները։

«Իհարկե, թվերը շատ խոսուն են՝ 141 մլն դրամ վնասից հասել ենք 168 մլն դրամ շահույթի։ Ամբողջապես վերազինվել ենք, ամբողջապես թվայնացվել ենք, անցել ենք ամբողջապես անկանխիկ վճարման եղանակի, համապատասխանեցվել ենք չափորոշիչներին», – ասել է նա։

Ավինյանը հիշեցրել է, որ առաջին գործակարգավարական նիստերին զեկուցվում էր, թե զանգերի միայն 78 տոկոսն է սպասարկվել. «Ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչպես կարող է լինել, որ մարդը շտապբուժություն զանգի, ու իր զանգը չսպասարկվի։ Հիմա այդ հարցը նույնիսկ չենք էլ քննարկում՝ ենթադրվում է, որ 100 տոկոսն էլ պետք է սպասարկվի», – ասել է նա։

Ավինյանը նաև նշել է, որ քննարկելու են Շտապօգնության ծառայության ինտեգրումը այլ ծառայությունների հետ, ինչպես նաև մարզերից Երևան և Երևանից մարզեր գալու դեպքում համապատասխան տեխնիկական հարցերի կարգավորումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական