Երևան

Չգրանցված սարքավորումները կապամոնտաժվեն. քաղաքապետը հանձնարարական է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չգրանցված սարքավորումները կապամոնտաժվեն. քաղաքապետը հանձնարարական է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է սուրճի և վճարային տերմինալների ավտոմատ սարքավորումների տեղակայմանը։

«Մենք տեսնում ենք բոլոր ավտոմատ սարքավորումները՝ և՛ գրանցվածները, և՛ չգրանցվածները։ Գրանցվածները ամեն ամիս վճարում են քաղաքապետարանին տուրք, չգրանցվածները չեն վճարում, հետևաբար՝ ենթակա են ապամոնտաժման», – ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ մնացել է 1043 չգրանցված սարք, և նա հանձնարարել է բանակցել, քննարկել, պարզել՝ քանիսն են պատրաստ օրինական դաշտ անցնել։ Չգրանցվածները, որոնք չեն ցանկանա օրինականացվել, առհասարակ ապամոնտաժվելու են։

«Դե լավ, ասենք՝ տարին ավարտվեց։ Էլ ինչքա՞ն դիմանանք։ Ինչ-որ վերջնական որոշում պետք է կայացվի։ Իսկ մյուսները, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրենք ի՞նչ են՝ մեղավոր, պատժվա՞ծ։ Ինչու ենք թույլ տալիս սա», – ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ նոր համակարգով այդ սարքավորումների մասին ողջ տեղեկատվությունն արդեն տեսանելի ու հասանելի է։

«Ընդամենը խնդրում եմ՝ 1-2 շաբաթվա ընթացքում թարմացրեք, տեսեք՝ ուզում են ապարատները մնան, թե ապամոնտաժվեն», – հավելել է Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական