Երևան

Պահանջում եմ նախագծերին վերաբերվել որպես սեփական տանը կատարվող աշխատանքների. քաղաքապետ

Պահանջում եմ նախագծերին վերաբերվել որպես սեփական տանը կատարվող աշխատանքների. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքներին։ Նա նշել է, որ վերջին շրջանում անակնկալ այցեր է կատարել տարբեր շինհրապարակներ։

«Ահռելի թվով նախագծեր ենք իրականացնում, և տեսնում եմ էական թերություններ, արձանագրել եմ նման դեպքեր նաև վարչական շրջաններում։ Պահանջում եմ, որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես սեփական տանը կատարվող աշխատանքների։ Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկն իր սեփական տանը թույլ տա, որ աթոռը կիսաճոճ լինի կամ քարը ծուռ դրված», – ասել է նա։

Ավինյանը նաև նախազգուշացրել է. «Հետևաբար, սրանք ձեր տան նախագծերն են, և ես էլ ձեր աշխատանքը գնահատելու եմ հենց ձեր վերաբերմունքով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական