Երևան

Հաջորդ շաբաթ նատրիումային լամպերի վերջին խմբաքանակը կփոփոխվի

Հաջորդ շաբաթ նատրիումային լամպերի վերջին խմբաքանակը կփոփոխվի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներին։

«Այս ընթացքում մենք Երևանում իրականացրել ենք լուսավորության ամբողջական վերազինում և հին նատրիումային լամպերը փոխարինել նոր LED լուսավորությամբ», – ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ իրեն խոստացել են, որ հաջորդ շաբաթ կավարտեն վերջին նատրիումային լամպերի խմբաքանակի փոխարինումը։ «Նաև չենք մոռանում, որ սպիտակ պայծառ լույսեր չենք տեղադրում, այլ՝ դեղնավուն երանգով, ավելի ցածր կելվիններով լուսարձակներ», – հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական