Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար:
Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):
Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»: