Երևան

Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը

Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը

Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ այցելել է Լատվիայի խորհրդարան, հանդիպել Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Ռիգայի նախկին քաղաքապետ Օլեգ Բուրովի հետ:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունը՝ արդյունավետ կառավարման մոդելների մշակման և տեղական մակարդակով ծառայությունների որակի բարձրացման հարցում: Օլեգ Բուրովի ուղեկցությամբ Արմեն Փամբուխչյանը շրջել է խորհրդարանի շենքում, ծանոթացել օրենսդիր մարմնի գործունեությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և զարգացնել համագործակցությունը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական