Աշխատանքային այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Ռիգայի փոխքաղաքապետ Էդվարդս Ռատնիեկսի և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ այցելել է Ռիգայի աղբի վերամշակման գործարան, ծանոթացել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող գործընթացին:
Պատասխանատուները նշել են, որ գործարանում իրականացվում են թափոնների տեսակավորման, վերամշակման և վերօգտագործման աշխատանքներ։ Կարևորելով գործընկեր քաղաքի փորձը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է աղբի վերամշակման գործարանի կառուցման գործընթաց, և հաջողված փորձի ցանկացած օրինակ կարող է օգտակար լինել։