Երևանի քաղաքապետարանից Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել են տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի՝ սոցցանցերում Հրազդանի կիրճից հրապարակած տեսանյութին, որտեղ նա ցույց տալով, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում, գրել է .«Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։
«Վերանորոգվում է Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը և հանվում է տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածում կուտակված շինարարական աղբը, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն ավելի տեսանելի կլինի։ Ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում», - Radar Armenia-ի հարցին ի պատասխան պարզաբանեց Լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը։