Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը հայ հանդիսատեսի հետ կխոսի արվեստի ինքնատիպ լեզվով:
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բեմական գործընթացից զատ նախագիծը ընդլայնվում է նաև մշակութային ձեռնարկների նոր ոլորտներում: Մասնավորապես դրա շրջանակներում կարված թեմատիկ հագուստները հենց առաջնախաղի օրվանից կհայտնվեն վաճառքում, որի եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը:
Տոմսերը՝ այստեղ։