Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անակնկալ այցով Աջափնյակ վարչական շրջանում էր:
«Այցելությունների նպատակը խնդիրները տեղում տեսնելն ու լուծումներ տալն է: Աջափնյակում խստացվելու են կոմունալ ծառայությունների աշխատանքները։ Մաքրության, կանաչապատման և բակային բարեկարգումների մասով տրված հանձնարարականները խստորեն վերահսկվելու են»,- սոցցանցի իր էջերում գրել է քաղաքապետը՝ կից ներկայացնելով տեսանյութ: