Երևան

Ռիգայի քաղաքապետին է ներկայացվել Երևանում նախաձեռնված բարեփոխումները

Ռիգայի քաղաքապետին է ներկայացվել Երևանում նախաձեռնված բարեփոխումները

Աշխատանքային այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Վիեստուրս Կլեյնբերգսի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են երկու մայրաքաղաքների միջև հաստատված կապերին ու նախանշել մի շարք ուղղություններ, որոնք կարող են ընդլայնել առկա գործակցությունը:

Արմեն Փամբուխչյանը Ռիգայի քաղաքապետին է ներկայացրել Երևանում նախաձեռնված այն բարեփոխումներն ու նախագծերը, որոնք ուղղված են քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմանը:

Որպես գործակցության նոր ուղղություններ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է աղբահանության ու սանմաքրման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև «խելացի քաղաքի» լուծումների ներդրումը քաղաքային կառավարման համակարգում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական