Երևան

Երևանը կարողանում է վերադարձնել ու կենդանացնել․ Տիգրան Ավինյան

Երևանը կարողանում է վերադարձնել ու կենդանացնել․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․ 

«Սիրելի արաբկիրցիներ, սիրելի երևանցիներ, այսօր միասին նշում ենք Արաբկիրի հիմնադրման 100-ամյակը։ Հիմնադրումից մինչև այսօր Արաբկիրը պահպանել է իր բնավորությունը՝ աշխույժ բակային կյանքը, հարևանությունը և մարդկանց բնական շփումը։

Վստահ եմ՝ բոլորդ հիշում եք Մերգելյանի այգին՝ տարիներ շարունակ բոլորիս համար գրեթե անհասանելի դարձած տարածք։ Այգին վերականգնվեց և կրկին դարձավ հանրային՝ բաց և մաքուր։ Դա ցույց է տալիս, որ Երևանը կարողանում է վերադարձնել ու կենդանացնել այն, ինչ ժամանակի ընթացքում կորցրել էր։

Սիրելի արաբկիրցիներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր թաղամասի հանդեպ ունեցած պատասխանատու վերաբերմունքի և սիրո համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական