Երևան

Հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում

Հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում

Երևանի և Լիոնի քաղաքապետների, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատման և քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի,  նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Գործակցության շրջանակում հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում: Համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում: Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական