Երևան

Հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը

Հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը

Երևանի և Լիոնի քաղաքապետերի, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատմանև քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի, նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Գործակցության շրջանակում հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում: Համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում: Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև»,- ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական