Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է եղել Կարմիր կամրջի բացման արարողությանը։ Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Վերականգնման աշխատանքների ավարտից հետո 17-րդ դարում կառուցված Երևանի պատմական Կարմիր կամուրջն այսօր պաշտոնապես բացվեց»,- գրել է Տիգրան Ավինյանը:
Այն հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։