Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ իրենք իրականացնում են նախընտրական խոստումները։
«Մեր երկրում որոշ մարդկանց մոտ ընդունված է, որ նախընտրական խոստումները նախընտրական ժամանակաշրջանի ինչ-որ նյութ է, մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ եք հիշում։ Մեր դեպքում այդպես չի։ Մեր դեպքում նախընտրական խոստումները, որ շատ կոնկրետ ձևակերպված են, դարձել են մեր աշխատանքային փաստաթուղթը, և քաղաքապետը տարբեր հարթակներում այդ մասին խոսել է, որ խոստումները դարձել են կոնկրետ հանձնարարականներ»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է նախընտրական խոստումների իրականացման ժամկետին, նա նշել է, թե սահմանափակված են պաշտոնավարման ժամանակահատվածով։