Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքն իր սեփական եկամուտներն ավելացրել է:
«Երևան քաղաքն իր սեփական եկամուտները մեկ տարվա ընթացքում փաստացի մոտ 32 տոկոսով ավելացրել է: Իսկ ընդհանուր առմամբ վերջին երեք տարիների ընթացքում գրեթե եռապատկել է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գումարների հաշվին են իրականացվում ծրագրերը:
Քաղաքապետը շեշտել է, որ այս եկամուտները երկրի տնտեսական աճի հետ փոխկապակցված չեն, և այդտեղ անելիք ունեն:
Նա կարևորել է ՏԻՄ-երի ֆինանսական ապակենտրոնացման, հարկերից մասհանումների վերաբերյալ օրենսդրության ընդունումը, որ բոլոր համայնքներն ունենան հնարավորություն ոչ թե ուղղակի գոյատևման ու պահպանման տրամաբանությամբ առաջնորդվել, այլ էական զարգացման հնարավորություններ ստեղծվեն: