Երևան

Քննարկման հրավեր՝ հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթի վերաբերյալ

Քննարկման հրավեր՝ հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթով հետաքրքրված կազմակերպություններին և անձանց՝ մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին։

«Քննարկման նպատակը կանգառասրահների տեղադրման ծրագրի վերաբերյալ առաջարկների, կարծիքների և մասնագիտական դիտարկումների հավաքագրումն ու քննարկումն է։

Բոլոր հետաքրքրված կողմերին խնդրում ենք նախապես գրանցվել հեռախոսազանգով՝ (+374 60) 65 14 88։ Մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե առաջ՝ մուտքի գրանցման համար։

Քննարկման վայր՝ Երևանի քաղաքապետարան՝ Արգիշտիի փողոց 1, 4-րդ հարկ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական