Երևան

Երևան քաղաքում հարյուրավոր բակեր են կառուցվել. քաղաքապետ

Երևան քաղաքում հարյուրավոր բակեր են կառուցվել. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի բակերում իրականացվող աշխատանքներին:

«Տասնյակ բակերի կառուցումը իրականում մեր ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Մենք կենդանացնում ենք բակերում եղած միջավայրը, որոշ դեպքերում՝ զրոյից ենք այն ստեղծում»,- հայտնել է նա:

Ըստ քաղաքապետի՝ այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են:

«Մենք 2022 թ.-ից մոտավորապես այս տեմպերով ու ծավալներով ենք իրականացրել աշխատանքը. Երևան քաղաքում հարյուրավոր բակեր են կառուցվել, և դրանք իրենց հետքն են թողնելու մեր բակային միջավայրի վրա, հույս ունենք՝ թողնելու են նաև ֆուտբոլային ապագայի վրա»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական