Երևան

Մեկնարկում է ՀՀ ամենամեծ ու ռազմավարական կրթական նախաձեռնությունը․ Տիգրան Ավինյան

Մեկնարկում է ՀՀ ամենամեծ ու ռազմավարական կրթական նախաձեռնությունը․ Տիգրան Ավինյան

Երևանի արվարձանում մեկնարկում է Հայաստանի ամենամեծ ու ռազմավարական կրթական նախաձեռնությունը՝ Ակադեմիական քաղաք Հայաստան ծրագիրը։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։ 

«ՀՀ վարչապետի հետ տեղում ծանոթացել ենք ընթացող աշխատանքներին, կանաչապատման ռազմավարությանն ու նախատեսվող նախագծերին։

Ակադեմիական քաղաքն ստեղծվելու է որպես համաշխարհային մակարդակի կրթական և գիտահետազոտական միջավայր՝ մեկ տարածքում համախմբելով առաջատար համալսարաններ, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնոլոգիական կենտրոններ, ուսանողական ակտիվ համայնքներ և հարմարավետ, կանաչ քաղաքային միջավայր։

Իսկ հնագիտական արշավախումբը իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, ինչպես նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական