Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Նախորդ շաբաթ օրը Green Green նախաձեռնության կողմից կազմակերպված պլոգինգ ակցիան, որն իրականացվել էր Երևանի վազքի ակումբների հետ համատեղ, միավորել էր ավելի քան 70 մասնակիցների։
Մասնակիցները ոչ միայն հավաքում էին աղբը, այլ միաժամանակ վազում կամ հեծանիվ էին վարում Հրազդանի կիրճի ամբողջ երկայնքով:
Արդյունքում հավաքվեց շուրջ 150 պարկ աղբ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվության, պատասխանատվության և շրջակա միջավայրի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Միացե՛ք նման նախաձեռնություններին․ մաքուր և կանաչ Երևանը ձևավորվում է մեր բոլորի միասնական ջանքերով։