Երևանում շարունակվում է կանաչ տարածքների ընդլայնումը։ Սիլիկյան գերեզմանատան հարակից ավելի քան 1 կմ երկարությամբ տարածքում իրականացվել է ծառատունկ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ծրագիրն ունի նաև էկոլոգիական կարևոր նշանակություն. տնկված ծառերն ու թփերը կսահմանազատեն գերեզմանատունը երթևեկելի ճանապարհներից և բնակելի հատվածներից, կպաշտպանեն շրջակա տարածքը փոշուց, կձևավորեն կանաչ միջավայր:
Մանրամասները՝ տեսանյութում։